Newmag-ը գրում է.
 Ջանլուկա Մարչիանոյին բնութագրող ամենացայտուն բանը ոչ նրա սերն է բարձրաճաշակ գործվածքների հանդեպ, ոչ էլ վայելուչ շարժուձևը: Դա նրա ակցենտն է: Հենց ակցենտը, որը նա խնամքով մշակել ու պահպանել է: «Վերջերս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ես անգլերեն եմ մտածում: Երբ ես այլ լեզուներով եմ խոսում, դրանք անցկացնում եմ անգելերենի միջով»: Կոպիտ ակցենտը նրա դիմակայության նշանն է. «Սա պայքար է այն փաստի դեմ, որ ես դադարել եմ մտածել իտալերեն»:
 40-ամյա Մարչիանոն իր պրոֆեսիոնալ կյանքի մեծ մասն անցկացրել է հայրենիքից դուրս` Միջին Ասիայի օպերաներից մինչև Կովկասյան բեմեր: 2015-ի վերջին նա հաստատվեց Երևանում` Հայաստանի մայրաքաղաքում, որպես հրավիրված դիրիժոր Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել